Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հռչակագրի ամբողջական տեքստը. «Ճանաչելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Հայաստան) և Լիտվայի Հանրապետության (այսուհետ՝ Լիտվա) միջև երկարատև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների …

