Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը չի բացառել Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ իշխանության մոտ այդ հարցով «միտք ու գաղափար» կա, սակայն այս պահին չի ցանկանում մանրամասներ հայտնել։

Ղազարյանի խոսքով՝ Գյումրիում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքապետարանի աշխատանքի ձախողմամբ։

«Տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետը ձախողել ողջ ընթացակարգը և հասկանում ենք, որ այնտեղ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ»,- ասել է նա։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքների շուրջ ընդդիմության բարձրացրած կեղծիքների պնդումներին՝ պատգամավորը դրանք անվանել է տեխնիկական սխալների հետևանք։

«Մեր ձայներն էլ չեն հաշվարկվել։ Որոշ տեղամասերում ՔՊ-ի 100-150 ձայն չի հաշվարկվել։ Դա ընտրակեղծարարություն չէ, տեխնիկական սխալ է եղել», – նշել է Ղազարյանը։

Նա նաև հայտարարել է, որ վերահաշվարկների արդյունքում իշխող ուժի արդյունքները կարող են բարելավվել։
«Կարող է պարզվի, որ վերահաշվարկի արդյունքով ՔՊ-ն ավելի շատ տոկոսներ է ապահովում, ես դրանում նույնիսկ վստահ եմ», – ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթին՝ Ղազարյանը նշել է, որ այն կապված է հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքների հետ։

«Այդ մարդը հարկերից խուսափելու վերաբերյալ ունի քրեական գործ։ Արդարադատությունը միշտ վրա է հասնում», – հայտարարել է նա։

Մանրամասները` տեսանյութում։