Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին

Լուրեր

22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել են, որ ԱՄՆ հարձակմանն ի պատասխան՝ հարվածել են տարածաշրջանում ամերիկյան բազաներին և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ռադիոտեղորոշիչ համակարգերին: Իրանի իշխանությունների հետ կապված Fars գործակալությունը հայտնել է, որ հարվածները թիրախավորել են նաև Քուվեյթի Ալ-Ջահրա նահանգում գտնվող ամերիկյան բազան և Հորդանանում գտնվող ամերիկյան F-35 կործանիչների տեղակայման բազան:

Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ Իրանն առնվազն չորս բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։

ԱՄՆ պաշտոնյան էլ Reuters-ին հայտնել է, որ Իրանի կողմից արձակված գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչուները ոչնչացվել են։ Նա հավելել է, որ ԱՄՆ անձնակազմին կամ ռազմական օբյեկտներին վնաս հասցնելու մասին հաղորդագրություններ չկան։

Հորդանանի զինված ուժերը չորեքշաբթի հայտարարել են, որ որսացել և խոցել են Իրանից Հորդանանի ալ-Ազրաք շրջանի ուղղությամբ արձակված հինգ հրթիռ։ Այստեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի 332-րդ ավիացիոն թևը, ամերիկյան կործանիչներ, հարվածային և հետախուզական անօդաչուներ։

Բահրեյնի ՆԳՆ-ն հայտարարել է, որ տագնապի ազդանշան է հնչեցվել։ Հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իրանական հարձակումները, X-ում գրառման մեջ ասել է Բահրեյնի թագավորի մամուլի խորհրդականը։

Քուվեյթի բանակն էլ հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցում են թշնամական օդային թիրախներ և կոչ արել հանրությանը հետևել անվտանգության պաշտոնական հրահանգներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը հունիսի 9-ին վերսկսել էին հարվածները Իրանին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռի խոցման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի