Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն այլ երկրներում նվազում է։ Սա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային և Հայաստանին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Guardian-ին տված հարցազրույցում, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ադրբեջան՝ նրանք անկախ են։ Հայաստան՝ երեկվա ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության համար։ Ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցրել են Մոլդովան»,- նշել է նա։

Զելենսկին նաև ընդգծել է, որ ռուսները չեն ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ և ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է։

«Երբ Ուկրաինան միանա ԵՄ-ին, Պուտինը ներքին խնդիրներ կունենա տարբեր ժողովուրդների հետ, հատկապես՝ Կովկասում։ Ռուսաստանի տարբեր ժողովուրդներ հարցեր կբարձրացնեն»,- պնդել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Մոսկվայի փորձերը՝ ապակայունացնել Հայաստանում իրավիճակը, ձախողվել են։

Թարգմանոյւթյունը՝ Էմմա Չոբանյանի