ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում արձանագրված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ շուրջ 100 հաղորդում է փոխանցվել Քննչական կոմիտե։

Անդրադառնալով ընտրությունների օրվա աշխատանքներին՝ Մկրտչյանն ասել է, որ ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում ձևավորվել էին շտաբներ և աշխատանքային խմբեր՝ հասարակական կարգն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ պայմաններում, սակայն միաժամանակ իրականացվել է հնարավոր իրավախախտումների մշտադիտարկում։

«Արձանագրել ենք մի շարք դեպքեր։ Դրանց մի մասը դեռ ստուգման փուլում է, իսկ մի մասը ներկայացվել է Քննչական կոմիտե»,- նշել է նա։

Լրագրողների հարցին, թե քանի միջադեպ և քանի քրեական վարույթ է արձանագրվել, Մկրտչյանը պատասխանել է, որ վարույթների ճշգրիտ թվի վերաբերյալ պետք է դիմել Քննչական կոմիտեին, սակայն ՆԳՆ-ի կողմից շուրջ 100 հաղորդում արդեն փոխանցվել է այդ կառույցին։

Արձագանքելով ընդդիմության քննադատություններին, թե Ոստիկանությունը տարբեր կերպ է արձագանքում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերին, Մկրտչյանը պնդել է, որ արձանագրված բոլոր դեպքերն առանց բացառության ներկայացվել են Քննչական կոմիտե։

«Մշտադիտարկման արդյունքներով առնվազն Ձեր նշած դեպքերից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել և ներկայացվել են Քննչական կոմիտե։ Բոլորով ներկայացվել են»,– ասել է նա։

Տեխնիկական բնույթի խախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մկրտչյանը նշել է, որ հնարավոր են եղել առանձին դեպքեր, օրինակ՝ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ, սակայն դրանք, նրա գնահատմամբ, էական չեն եղել և օպերատիվ կերպով պարզաբանվել են։

Նա նաև ընդգծել է, որ ընտրությունների օրը ակտիվ աշխատել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, իսկ մնացած հարցերի վերաբերյալ քաղաքացիները կարող են դիմել պատկան մարմիններին և ստանալ պատասխաններ։

Մանրամասները` տեսանյութում։