Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին դարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը ադրբեջանցի լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը և հետագայում Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի պատրաստման գործընթացի մեկնարկը կարևոր նվաճում են երկու կողմերի համար։ …

