Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները համարում է կեղծ և ժողովրդի կամքը չարտացոլող։ ՀՀԿ-ն պնդում է, որ այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը չի ճանաչում որպես ժողովրդի կամքի օրինական արտահայտություն՝ ընտրական գործընթացը որակելով համակարգային ընտրակողոպուտ։ «Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, …

