ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանի և Սիմֆերոպոլի ու Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի (աշխարհիկ անունը՝ Գեորգի Շևկունով) նկատմամբ, որին լրատվամիջոցները անվանում են նախագահ Վլադիմիր Պուտինի «հոգևոր հայր», գրում է Current time-ը։

Հաղորդվում է, որ սահմանափակումներ են կիրառվել հետևյալ անձանց նկատմամբ․

  • Գերագույն դատարանի դատավոր Օլեգ Նեֆեդով (նա գոյություն չունեցող «միջազգային ԼԳԲՏ շարժումը» և «միջազգային սատանիզմի շարժումը» հայտարարել է «ծայրահեղական», ինչպես նաև ամերիկյան ՖԲԿ իրավաբանական անձը և «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն» անվանել «ահաբեկչական»);
  • Ալեքսանդր Սաբաև, Օմսկի հիվանդանոցի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ և Օմսկի մարզի ու Սիբիրյան դաշնային շրջանի գլխավոր թունաբան (նա աշխատել է այն հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր Ալեքսեյ Նավալնին մինչև Գերմանիա տարհանվելը);
  • Ալեքսանդր Մուրախովսկի,  նա Օմսկի թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկն է;
  • Նավալնիի թունավորմանը մասնակցած և քաղաքական գործչին հետևելու մեջ ներգրավված ԱԴԾ աշխատակիցներ՝ Օլեգ Տայակին, Վալերի Սուխարև, Ալեքսեյ Կրիվոշչեկով, Միխայիլ Շվեց և Վասիլի Կալաշնիկով;
  • ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի վարչության պետ Ռոման Պլուգին (նա ցուցակում ընդգրկվել էր Սանկտ Պետերբուրգում փողոցային երաժիշտների և ցուցարարների ձերբակալության պատճառով);
  • նախկին օմբուդսմեն և փաստաբան Պավել Աստախով։

Պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձանց թվում են NtechLab-ը՝ մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամը, ինչպես նաև «Լուկօյլ»-ի և «Գազպրոմնեֆտ»-ի նավագնացության կազմակերպությունները։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից և այլ երկրներից ավելի քան 80 անհատ և կազմակերպություն է ավելացվել ԵՄ թարմացված ցուցակում։

ԵՄ-ն հայտարարել է, որ պատժամիջոցներն ուղղված են այն անհատներին և կազմակերպություններին, որոնք, Բրյուսելի կարծիքով, աջակցում են Ռուսաստանի կառավարությանը կամ նպաստում են նախկինում սահմանված սահմանափակումների շրջանցմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի