Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում վայրէջքի ժամանակ կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռը, գրում է Meduza-ն։ Նախարարության տվյալներով՝ ռմբակոծիչը պլանային ուսումնական թռիչք էր կատարում։ Անձնակազմը կատապուլտացվել է, օդաչուների կյանքին կամ առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ինքնաթիռը թռչում էր առանց զինամթերքի։ Նախարարությունն օդանավի կործանումը որակել է «վթար»։ Ականատեսները հայտնել են, …

