Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները

Լուրեր

22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Թոմ Բերենդսենը նախարար Միրզոյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման և հաղթանակի կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ արդյունքներն արտացոլում են ՀՀ քաղաքացիների ընտրությունն, այդ թվում նաև՝ արտաքին համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ կարևորելով ընթացիկ և նոր ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Ընդգծվել է գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում փոխգործակցության խթանման դինամիկան։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում։