Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրվել է անցյալ շաբաթավերջին, ինչը ենթադրում է, որ դրա պայմաններն այժմ ուժի մեջ են, և որ Իրանը որևէ նոր ֆինանսական օգնություն չի ստանում, գրում  է CNN-ը։

«Մենք արդեն երեկ թվային եղանակով ստորագրել ենք գործարքը, և որևէ գումար չի տրամադրվել։ Եվ դա չի փոխվի»,- ասել է Վենսը ABC-ի Good Morning America հաղորդման ժամանակ։

Թեև համաձայնագրի էլեկտրոնային ստորագրումը նախատեսված էր դրա համաձայնեցումից առաջ, մինչ այժմ պարզ չէր՝ արդյո՞ք նման բան տեղի է ունեցել։

Կիրակի Թրամփը հայտարարել էր, որ պաշտոնական ստորագրումը տեղի կունենա Շվեյցարիայում ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Եվ նա ասել է, որ առնվազն մեկ դրույթ՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը, ուժի մեջ կմտնի միայն այդ ժամանակ։

«Ուրբաթ համաձայնագրի ստորագրումից հետո նեղուցի բացմամբ, ականազերծման նպատակով, նավթը կրկին կհոսի երկու կողմերից՝ տարածաշրջանի և աշխարհի համար»,- գրել էր նա՝ հայտարարելով համաձայնագրի մասին։

Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անվճար մշտական ​​վերաբացման հարցը կքննարկվի շարունակական «տեխնիկական բանակցությունների» ընթացքում՝ նշելով, որ հարցը դեռևս լուծված չէ։

«Մենք սպասում ենք, որ նեղուցը երկարաժամկետ հեռանկարում կբացվի անվճար, և սրանք այն բաներն են, որ մենք պատրաստվում ենք պարզել այս տեխնիկական բանակցությունների ընթացքում։ Կան շատ կարևոր մանրամասներ, որոնք պետք է պարզել, որոնք մենք սեղանի շուրջ միասին կքննարկենք և կորոշենք այդ մանրամասների առաջխաղացման ուղին»,- CNBC-ին ասել է Վենսը։

Նա նշել է, որ Իրանին համաշխարհային տնտեսությանը միանալու հրավերը «լծակային կետ» է համաձայնագրի շրջանակում, որը խթան է հանդիսանում Թեհրանի համար՝ կատարելու միջուկային զենք ձեռք չբերելու իր պարտավորությունը։

«Մենք ասում ենք իրանցիներին, որ դուք կարող եք մուտք գործել ոչ պատժամիջոցային տնտեսություն, կարող եք կրկին հրավիրվել համաշխարհային տնտեսություն, բայց միայն այն դեպքում, եթե կատարեք այս համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ուստի սա լծակի կետն է, միաժամանակ, կիրառման մեխանիզմը, որը մենք ունենք նրանց միջուկային ծրագրի նկատմամբ։ Ընտրությունը, որը պետք է կատարեն իրանցիները. ուզո՞ւմ են, արդյոք, մուտք ունենալ համաշխարհային տնտեսություն։ Եթե այո, ապա նրանք ստիպված կլինեն հրաժարվել երկարաժամկետ միջուկային հավակնություններից»,- նշել է Վենսը։