Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
Բոլորը

ԿԸՀ-ն երեկ՝ հունիսի 14-ին, ամփոփեց 2026-ի ԱԺ հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ-ն արձանագրեց, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, և, ըստ այդմ, վերաքվեարկություն չի իրականացվի։ 

Մինչ պարզ կդառնար սա, «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հունիսի 12-ին ՀԸ-ի եթերում հայտարարել էր, որ «կիրակի ակնհայտորեն ԿԸՀ-ն կկայացնի վերաքվեարկության որոշում»։

Երեկ ԿԸՀ-ի շենքի մոտ էին հավաքվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի աջակիցները։ Ի դեպ, նշված 3 տեղամասերում վերաքվեարկությունից էր կախված՝ արդյոք այս ուժը կհաղթահարի խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, թե ոչ։ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը, մինչ ԿԸՀ-ի նիստի մեկնարկը, Factor TV-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ հանձնաժողովը «կգործի բացառապես Սահմանադրությամբ ու օրենքներով»։  

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը, կարևորելով վերաքվեարկության անհրաժեշտությունը, կարծիք էր հայտնել, որ ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, այդպիսի որոշում չի կայացնի։

ԲՀԿ-ից ասացին՝ եթե ԿԸՀ-ն չնշանակի վերաքվեարկություն առանձին տեղամասերում, դա կդիտարկվի որպես ապօրինի քայլ, որը հակասում է Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին։ 

«Նման որոշմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվում է վերահաշվարկի արդյունքում Ազգային ժողով անցնելու և ներկայացված լինելու հնարավորությունից»,- ասել էր սահմանադրագետ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։

Բոլորովին այլ մոտեցում ուներ Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը․ նրա կարծիքով՝ վերաքվեարկության գաղափարը պարունակում է որոշակի ռիսկեր։

«Եթե ընտրողները գնան վերաքվեարկության՝ նախապես իմանալով ընդհանուր ընտրությունների արդյունքները, նրանք կարող են փոխել իրենց վարքագիծը։ Իմանալով, թե որ ուժին որքան ձայն է պակասում շեմը հաղթահարելու համար (տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ին), քվեարկությունը կարող է դառնալ ոչ թե քաղաքական նախապատվության արտահայտում, այլ «մարտավարական քվեարկություն»՝ արդյունքի վրա կոնկրետ ազդեցություն ունենալու համար»,- մեզ հետ զրույցում պնդել էր Գրիգորյանը։ 

Ի վերջո, 4 ժամ տևած քննարկումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց իր պաշտոնական դիրքորոշումը, այն է՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի իրականացվի։

Ընդդիմությունը պնդում է՝ վերաքվեարկություն չնշանակելու որոշումը ամբողջությամբ ապօրինի է, և այս հարցը պետք է վերջնական լուծում ստանա Սահմանադրական դատարանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան