ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»

Լուրեր

22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է գնահատել ԿԸՀ-ի որոշումը՝ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, սակայն վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ։ Դիտորդներն ընդգծում են, որ ավելի քան 3000 ձայների հնարավոր ազդեցությունը մանդատների բաշխման վրա չի կարող բացառվել առանց հրապարակային և հիմնավորված հաշվարկների, իսկ ընտրողներին քվեարկության հնարավորությունից զրկելը կարող է վնասել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությանը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների և հանրային վստահության ապահովման տեսանկյունից։

Թեև ԿԸՀ-ի պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», բխեցվել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին:

Կարևոր է ընդգծել, որ նախընտրական շրջանում ի հայտ են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու և քվեարկության հարկադրանքի վերաբերյալ բազմաթիվ դեպքեր։

Այնուամենայնիվ, խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի: Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը։ Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելը՝ տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով, ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, քանի որ քվեի չեղարկումը չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԹԻՀԿ կայքում: