Իրանը հայտարարել է, որ Լիբանանն ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանը ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ հուշագրի նախագծում Լիբանանը երեք անգամ հիշատակվում է, քանի որ այն կոչ է անում դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ինչպես նաև հարգել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գրում է  Reuters-ը։

Էսմայիլ Բաղային ասել է, որ Թեհրանի օրակարգում տարածաշրջանային երկրներ դիվանագիտական ​​այցելություններն են՝ մինչև ուրբաթ Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախատեսված համաձայնագրի ստորագրումը։

«Փոխըմբռնման հուշագրի ստորագրման եղանակի և մեխանիզմի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի այսօր և վաղը, դրա արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն»,- հավելել է նա։

Բաղային նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է ազատել Իրանի սառեցված միջոցներն արտասահմանում և փոխհատուցել պատերազմի ընթացքում կրած վնասները՝ շրջանակային համաձայնագրի համաձայն, հաղորդում է AFP-ն։

«Իրանական սառեցված ակտիվների ազատումը, ինչպես նաև վնասի փոխհատուցումը երկու կարևոր կետեր են։ Ամերիկյան կողմը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել երկու ոլորտներում էլ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էսմայիլ Բաղային։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Թեհրանը դեռևս «խորը անվստահություն» ունի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ չնայած պատերազմը դադարեցնելու նպատակով համաձայնեցված շրջանակին։

«Ցավոք, պետք է ընդունել, որ Իրանի խորը անվստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ բխում է ամերիկացի առաջնորդների կողմից թույլ տրված չարաշահումների երկար պատմությունից։ Միացյալ Նահանգները դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ մինչև կարողանա նվաճել Իրանի ժողովրդի վստահությունը»,- նշել է Բաղային՝ հավելելով, որ շրջանակային համաձայնագիրն «ընդամենը մեկ քայլ էր դեպի լարվածության նվազեցում և փետրվարի վերջին բռնկված պատերազմի ավարտ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի