ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նշվում է, որ նա ներկայացվել է Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։

