Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտեց մրցելույթը Մադրիդում ընթացող թենիսի WTA 125 շարքի մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում 23-ամյա թենիսիստը երկու սեթում պարտվեց աշխարհի 294-րդ ռակետ, իսպանացի Անե Մինտեգի Դել Օլմոյին՝ 3։6, 3։6։ Մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե։ Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարել էր երկու հաղթանակ, իսկ նախորդ երկու մրցախաղերում հաղթել էր իսպանացի …

