Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

X սոցիալական հարթակում վերջին օրերին տարածվել է հրապարակում, ըստ որի՝ Հայաստանի սեյսմիկ ծառայությունը զգուշացրել է, թե առաջիկա շաբաթներին Կոտայքի մարզում կարող է տեղի ունենալ մինչև 7,4 մագնիտուդով երկրաշարժ, ինչը կարող է վտանգել Firebird ընկերության՝ Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագիծը։

Սակայն Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նման հայտարարություն չի տարածել։ Factor TV-ի հետ զրույցում ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հերքել է տեղեկությունը՝ այն որակելով որպես հերթական ապատեղեկատվություն։

Գիտական հանրության դիրքորոշումն այս հարցում նույնպես հստակ է. ներկայում հնարավոր չէ գիտականորեն կանխատեսել, թե երկրաշարժը կոնկրետ երբ, որտեղ և ինչ ուժգնությամբ տեղի կունենա։

Ապատեղեկատվությունը տարածվել է Truth_Teller անունով X-ի օգտատիրոջ էջից, որն ունի ավելի քան 166 հազար հետևորդ։ Էջը նախկինում ևս բազմիցս Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հրապարակել։ Դրանց թվում էին պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները, կամ՝ ԱԱԾ-ի և ԿԸՀ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զանավես» անունով գաղտնի համակարգչային ծրագիր, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում փոխել ընտրությունների արդյունքները։

Այս անգամ հրապարակմանը հավաստիության տպավորություն հաղորդելու համար օգտագործվել են մի քանի մանիպուլյատիվ մեթոդներ։

Նախ՝ կիրառվել է ամերիկյան տեխնոլոգիական լրատվամիջոց TechCrunch-ի անվանումն ու լոգոն։ Սակայն հրապարակված հոդվածը տեղադրված է եղել ոչ թե իրական TechCrunch կայքում, այլ այն կրկնօրինակող կեղծ էջում։ Տարբերությունը նկատելի է ինչպես կայքի անվանման, այնպես էլ դոմեյնի միջոցով․ իրական կայքն օգտագործում է «techcrunch.com» հասցեն, մինչդեռ կեղծ էջը՝ «tech-crunch.org»։

Բացի այդ, հրապարակվել է նաև հայազգի ինժեներ-գիտնական Արմեն Տեր-Կյուրեղյանի մասնակցությամբ դիփֆեյք տեսանյութ։ Տեսանյութում կեղծված են թե՛ ձայնը, թե՛ բովանդակությունը, և ստեղծվում է տպավորություն, թե նա հայտարարել է, որ սեյսմիկ ակտիվության աճի պատճառով Firebird-ի տվյալների կենտրոնը կարող է ժամանակին չգործարկվել։

Կեղծ հոդվածում նաև պնդում կա, թե սեյսմիկ ռիսկերը վտանգում են NVIDIA տեխնոլոգիաներով աշխատող 5 միլիարդ դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոնի կառուցման ժամանակացույցը։

Այսպիսով, կեղծ երկրաշարժի կանխատեսումը ծառայել է ոչ միայն հասարակության շրջանում խուճապ առաջացնելու, այլև Հայաստանի պատմության ամենախոշոր տեխնոլոգիական ներդրումային ծրագրերից մեկի նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակին՝ ստեղծելով տպավորություն, թե նախագիծը կանգնած է լուրջ ռիսկերի առաջ։

Թեմայի մասին Factor TV-ի առավել մանրամասն հրապարակմանը ծանոթացեք այստեղ: