Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր  նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը ներառում է ինչպես քաղաքական երկխոսություն, այնպես էլ գործնական համագործակցություն լայն շրջանակի ոլորտներում՝ ներառյալ փոխգործունակությունը, պաշտպանական պլանավորումը և կրթությունը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Համիլթոնը ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում հետագա քայլերը՝ որպես տարածաշրջանային կայունության կարևոր գործոն:  Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է Ադրբեջանի երկարամյա ներդրումը դաշինքում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություններում և գործողություններում: Նա նաև նշել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև Անհատական ​​գործընկերության ծրագրի (IPP) կատարելագործման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները:

Համիլթոնի խոսքով՝ համագործակցության կարևոր մասն Ադրբեջանի ներդրումն է Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ և Բաքվի աջակցությունը Կիևին։

Հունիսի 25-26-ը կայացած այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և փոխարտգործնախարարներ Արազ Ազիմովի և Էլնուր Մամեդովի հետ։ Քննարկումները կենտրոնացած են եղել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության զարգացման, տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների և Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի