Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Forbes աշխարհահռչակ ամսագրի նոր համարում հատուկ անդրադարձ է կատարվել Երեմյան ընկերությունների խմբին՝ իր 20-ամյա գործունեությամբ և հյուրընկալության ոլորտի բարձրակետերով՝ Ռենոմե և Լիվինգսթոն ռեստորաններով։

Forbes-ը պատմում է, թե ինչպես Երեմյան ընկերությունների խումբը փոխեց Հայաստանի հյուրընկալության, խելացի գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտները՝ հիմնելով 27 բիզնես Հայաստանում։

Այսօր հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք Հայաստանին նվիրված համարի բովանդակությունը։

ԵՐԵՄՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Ձևավորելով Հայաստանի ապագան՝ հյուրընկալության, գյուղատնտեսության և կրթության միջոցով։

Հարցազրույց Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ,
մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանի հետ։

«Սնունդը, նորաձևությունն ու գեղագիտությունը մեկ լեզու ունեն՝ իսկությունը»

  • Ի՞նչն առաջինը փոխեց Ձեր պատկերացումը ռեստորանի մասին՝ այն դարձնելով ոչ միայն սնվելու, այլև ապրումների ու փորձառության վայր։

Մեծանալով Հայաստանում՝ ես դեռ վաղ տարիքից հասկացա, որ սեղանի շուրջ մարդիկ պարզապես չեն սնվում։ Այն այն վայրն է, որտեղ հանդիպում են ավանդույթներն ու մարդկային ջերմությունը։ Հենց այդ գաղափարն էլ դարձավ Երեմյան ընկերությունների խմբի փիլիսոփայության հիմքը։
Մենք ռեստորաններ չենք ստեղծում միայն ուտեստներ մատուցելու համար։ Մենք ստեղծում ենք վայրեր, որոնք մնում են մարդկանց հիշողության մեջ։ Ռեստորանը կարող է դառնալ մարդու կյանքի պատմության մի մասը՝ մի վայր, որտեղ նշվում են կարևոր իրադարձություններ, մարդիկ վերագտնում են միմյանց և նորովի բացահայտում Հայաստանը։ Ի վերջո, հյուրընկալությունը մշակույթը կիսելու ամենաանկեղծ ձևերից մեկն է։

  • Ինչպե՞ս է ստեղծվում նոր ռեստորանային հայեցակարգը։

Յուրաքանչյուր նոր հայեցակարգ սկսվում է մեկ հարցից՝ ի՞նչ զգացողություն է այսօր պակասում քաղաքին։ Երբեմն մարդիկ փնտրում են նրբագեղություն, որն արտահայտվում է բարձր խոհանոցում, իսկ երբեմն՝ էներգիա, վարպետորեն ստեղծված միջավայր կամ պարզապես ջերմ ու հարմարավետ մթնոլորտ։
Այսօր մեր 18 ռեստորանները ներկայացնում են 13 տարբեր հայեցակարգ, սակայն բոլորին միավորում է մեկ նպատակ՝ ստեղծել փորձառություններ, որոնք դառնում են մարդկանց անձնական պատմության մի մասը։
Ինտերիերից և երաժշտությունից մինչև ճաշացանկ ու սպասարկման ոճ․ յուրաքանչյուր մանրուք պետք է ծառայի նույն գաղափարին և ամբողջացնի պատմությունը։
Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հայեցակարգ արտացոլի Երևանի ինքնատիպ կերպարը՝ խորապես հայկական, կենսունակ ու արտահայտիչ, բայց միևնույն պահին ժամանակակից մտածողությամբ։

  • Ինչպե՞ս է Երեմյան ընկերությունների խումբը նպաստել ժամանակակից Երևանի ձևավորմանը։

Ռեստորանային մշակույթը քաղաքի ինքնությունն ու բնավորությունը ձևավորող նույնքան կարևոր տարր է, որքան նորաձևությունն ու ճարտարապետությունը։
Հենց ռեստորաններն են մեծապես ձևավորում այն հիշողությունները, որոնցով զբոսաշրջիկները հեռանում են Հայաստանից, և այն միջավայրը, որտեղ երևանցիներն ապրում են իրենց առօրյան։
Արդեն ավելի քան երկու տասնամյակ Երեմյան ընկերությունների խումբը պահպանում է հայկական խոհարարական ժառանգությունը՝ միաժամանակ ձևավորելով ժամանակակից հայկական հյուրընկալության մշակույթ։
Մեր «ֆերմայից՝ սեղան» փիլիսոփայության հիմքում մեկ նպատակ է՝ հյուրերին հնարավորություն ընձեռել զգալու հայկական հյուրընկալությունը՝ բարձրորակ տեղական մթերքի և հոգատար սպասարկման միջոցով։

–       Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում սննդի, նորաձևության և հայկական ինքնության համադրության մեջ։

Սնունդը, նորաձևությունն ու գեղագիտությունը մեկ լեզու ունեն՝ իսկությունը։ Երբ այդ լեզուն հարստանում է հայկական ինքնությամբ, ամեն ինչ նոր խորություն է ստանում։ Բաղադրատոմսը, գործվածքի հյուսվածքը կամ մթնոլորտը կարող են պատմություն պատմել, հիշողություններ ու զգացողություններ փոխանցել սերնդեսերունդ։ Ինձ ամենից շատ ոգեշնչում է այդ արժեքները ժամանակակից, աշխարհին հասկանալի լեզվով վերաիմաստավորելու հնարավորությունը՝ երբեք չկորցնելով դրանց իսկությունը։
Նույնիսկ մեր սահմանած Գինեսի համաշխարհային ռեկորդի հիմքում մեկ գաղափար էր՝ հայկական մշակույթը աշխարհին ներկայացնել վստահությամբ, ստեղծարարությամբ և ժամանակակից մոտեցմամբ։

–   Ի՞նչ է Ձեզ համար այսօր հայկական շքեղությունը։

Ինձ համար հայկական շքեղությունն առաջին հերթին ջերմությունն ու առատությունն են։ Այն զգացողությունն է, որն առաջանում է անկեղծ հոգատարությունից, երբ յուրաքանչյուր մանրուք քեզ ստիպում է զգալ սպասված և հարազատ հյուր։
Այսօր շքեղությունը պայմանավորված է ոչ այնքան արտաքին շքեղությամբ կամ ձևականություններով, որքան իսկականությամբ և այն հուզական կապով, որը ծնվում է մարդու ու վայրի միջև։
Երեմյան ընկերությունների խմբում հենց այս փիլիսոփայությունն է արտահայտվում տեղական և սեփական արտադրության մթերքի, հեղինակային ուտեստների և այնպիսի փորձառության միջոցով, որտեղ հայկական մշակույթն արտացոլվում է երգուպարի և անկեղծ հյուրընկալության շնորհիվ։

–       Ինչպիսի՞ ազդեցություն կցանկանայիք, որ Երեմյան ընկերությունների խումբն ունենար Հայաստանի մշակութային ապագայի ձևավորման գործում։

Ես հավատում եմ, որ ռեստորանները կարող են դառնալ մշակութային հարթակներ՝ նույնքան կարևոր, որքան պատկերասրահները, թատրոնները կամ նորաձևության հարթակները։
Մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք ստեղծել ենք հայեցակարգեր, որոնք միավորում են խոհանոցը, արվեստը, երաժշտությունը, դիզայնը և մարդկանց։ «Գաստրո կուտյուրը», «Լավաշի դիմանկարները» և «Հայկ և Բել» ներկայացումը լավագույնս արտացոլում են այդ տեսլականը։
Մեր նպատակն է ստեղծել այնպիսի փորձառություններ, որոնք մարդկանց օգնում են նորովի բացահայտել Հայաստանը, նրա մշակույթն ու ինքնությունը։