Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 25-ին Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի, հայտնել է CNN-ը։ ԱՄՆ անանուն պաշտոնյան նշել է, որ նավը հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքի կողմից, գրում է Meduza-ն։

United Kingdom Maritime Trade Operations կազմակերպությունը, որը հետևում է տարածաշրջանում ծովային երթևեկությանը, հայտնել է, որ անհայտ արկը հարվածել է նավի աջ կողմին։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Իրանը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Հարվածը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունից մի քանի ժամ անց, որ անվտանգ անցում կտրամադրվի միայն Իրանի կողմից հաստատված երթուղիներով երթևեկող նավերին։

Սա Հորմուզի նեղուցում նավի վրա առաջին հարձակումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 18-ին համաձայնագիր ստորագրեցին, որը նախատեսում է 60-օրյա հրադադար բոլոր ճակատներում, նաև պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու համար բանակցություններ սկսել։

Հարձակման պատճառով ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը կասեցրել է պատերազմի սկզբից ի վեր Պարսից ծոցի տարածաշրջանում մնացած հարյուրավոր նավերի ուղեկցումն և ավելի քան 11,000 նավաստիների տարհանումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի