Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես եմ առաջարկել աշխատակարգային նիստում քննարկել դատավորներ Վարդանյանի, Զեյնալյանի և Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությանը, մասնակցության անհնարինության հարցը»,- այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ժամանակ հայտարարել է դատավոր Դավիթ Խաչատուրյանը։ Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

«Պարոն Վարդանյանի ու Զեյնալյանի դեպքում նշվում է, որ ՍԴ-ն այսպես որոշեց, որովհետև նրանք կանխակալ վերաբերմունք ունեն գործով կողմի նկատմամբ։ Դա ընդամենը օրենքի ձևակերպումն է. սուբյեկտիվ առումով դատավորի անաչառությունը կանխավարկածվում է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Ես այդ առաջարկը արել եմ՝ նկատի ունենալով, որ ողջամիտ դիտորդի աչքերում առկա է փաստական տվյալների ամբողջություն, որոնք կարող են ողջամիտ դիտորդի մոտ կասկած հարուցել այդ երկու անձանց մասնակցության հետ կապված։

Մասնավորապես, պարոն Վարդանյանը կուսակցական ակտիվ գործունեություն է ծավալել։ Նաև պարոն Զեյնալյանն է քաղաքական գործունեություն ծավալել, դրա համար, բացի այն, որ ավագանու անդամ է եղել, նաև դաշինք են կազմել գործող իշխանության հետ։ Այս առումով լրիվ տարբեր է մեր կողմից գնահատվել այս դատավորների մասնակցության անհնարինության հիմքում ընկած փաստական տվյալների ամբողջությունը։

Տիկին Սաֆարյանին ես հարց եմ տվել՝ արդյո՞ք նա իրականացրել է կուսակցական գործունեություն, և պատասխանը եղել է, որ ոչ։ Ի տարբերություն իմ նշած մյուս երկուսի՝ պարոն Զեյնալյանը, օրինակ, մինչև դատավոր ընտրվելը և Վարդանյանը, եղել են… շատ կարճ ժամանակ էր անցած եղել կուսակցության անդամ լինելուց»,- ասաց Խաչատուրյանը։

Այնուհետև դատավորն անդրադարձավ իր և Սասուն Խաչատրյանի բարեկամական կապին։

«Ինչ վերաբերում է իմ և Սասուն Խաչատրյանի հարազատական կապին և այն որպես հիմք մատուցելուն, թե առկա է կանխակալ վերաբերմունք. իմ կարծիքով այստեղ տրամաբանությունը մի քիչ թերի է այն առումով, որ եթե ընդունում ենք, որ ՀՀ վարչապետի և գործող իշխանության քաղաքական ուժի ղեկավար անձի հաղորդագրության հիման վրա կամ նրա կողմից պաշտոնաթող է եղել իմ եղբայրը, ապա ստացվում է, որ ես այդ «լավության» տակից դուրս գալու համար (որ եղբորս հանել է գործից), պետք է, այսպես ասած, դրական կանխակալ վերաբերմունք ունենամ այդ անձի նկատմա՞մբ։ Ինձ թվում է՝ այստեղ այնքան էլ տրամաբանություն չկա։ Ես իմ մասնակցության անհնարինության հարց չեմ բարձրացնում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։