Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
Քաղաքականություն
26.06.2026 | 13:38Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին Ադրբեջան կժամանի։ Այս մասին հայտնել է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը։ Նշվում է, որ այցը կկայանա Եվրահանձնաժողովի ղեկավարի Հայաստան ուղևորությունից հետո և կլինի նրա առաջին այցը Ադրբեջան 2022 թվականի հուլիսից ի վեր։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, էներգետիկ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կուղեկցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին տարածաշրջանային այցի ընթացքում, որը տեղի է ունենում Բրյուսելի կողմից Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ամրապնդման ջանքերի ֆոնին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

