Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային հարցերը, այդ թվում՝ սահմանային ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկ և տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության …

