Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացվող Դուբրովնիկի ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարարության պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ։ Կողմերը քննարկել են հայ-խորվաթական համագործակցության խորացումը, Հայաստան-ԵՄ գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը: Խորվաթական կողմը վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանն ու ռազմավարական օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները պայմանավորվել են երկուստեք ջանքեր գործադրել ակտիվ քաղաքական երկխոսության և բարձրաստիճան փոխադարձ շփումների դինամիկայի պահպանման ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ քայլերը»,- ասվում է հաղորդագրությունում: