Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանը ուրբաթ վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը և զգուշացրել Պարսից ծոցի պետություններին՝ չմիանալ ԱՄՆ-ին։ Սա տեղի է ունենում Օմանի մոտ նավի վրա հարձակումից մեկ օր անց, որն ընդգծում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու նախնական համաձայնագրի փխրունությունը, գրում է Reuters-ը։

Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի վեց պետությունների կողմից «միջամտող, անպատասխանատու և սադրիչ» համատեղ հայտարարությանը, որը մերժում էր Իրանի պնդումը, որ այն կարող է վճար գանձել նեղուցով անցնող նավերի համար, ասվում է հրապարակման մեջ։

«Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը չի կարող երաշխավորվել ոչ միանշանակ պայմանավորվածությունների, զուգահեռ երթուղիների կամ որոշումների կայացման պայմաններում, որոնք հաշվի չեն առնում Իրանի դերը որպես ափամերձ պետություն»,- X-ում գրել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, ընդգծելով նավագնացության առջև ծառացած ռիսկերը, ավելի ուշ հաղորդել է, որ երեք օտարերկրյա լցանավեր, որոնք փորձում էին նեղուցով «անօրինական անցում» կատարել, հետ են վերադարձվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախազգուշացումից հետո։ Այլ մանրամասներ իրանական լրատվամիջոցը չի հաղորդել։

Ուրբաթ նավթի գները նվազել են ավելի քան 3%-ով՝ չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև անցյալ շաբաթ կնքված միջանկյալ համաձայնագրի հակասական մեկնաբանություններին և նեղուցով երթևեկությունը դանդաղելու հանգամանքին, որտեղով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումների մեկ հինգերորդը։

Համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պետաքարտուղար Մարկո Ռուբիոն և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը  կոչ են արել նեղուցում «ազատ, անվերապահ և անսահմանափակ նավարկություն» ապահովել՝ առանց վճարների կամ «վերահսկողություն հաստատելու փորձերի», նաև նշել, որ երկարատև խաղաղությունը պետք է լուծի Իրանի բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և պրոքսի խմբերին աջակցության հարցերը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է՝ հայտարարելով, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում տարածաշրջանային անապահովության և պառակտման աղբյուր է, և որ նեղուցը պետք է կառավարվի Իրանի և Օմանի կողմից՝ համաձայն ժամանակավոր համաձայնագրի պայմանների։

«Մենք զգուշացնում ենք տարածաշրջանում թշնամական և միջամտողական քաղաքականության շարունակականության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թեհրանը վերահսկողություն է հաստատել ջրային ուղու նկատմամբ այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածները հանգեցրին պատերազմի՝ խաթարելով նավթի հոսքը և ցնցելով համաշխարհային էներգետիկ շուկաներն ու ավելի լայն տնտեսությունը։ Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է հղել Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակիցներին։

«Պարսից ծոցի արաբական պետությունների կայունությունը մեծապես պայմանավորված է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի դարավոր վերահսկողությամբ։ Նրանց ռազմավարական գոյատևումը կախված է Թեհրանի հանդուրժողականությունից»,- գրել է Վելայաթին X-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի