Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալացում» (Volfire) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ գործունեությունը՝ ընդգծելով հանրապետության տարբեր մարզերում ստեղծված 11 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կարևորությունը, որոնք էական դեր են կատարում արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքների դիմակայունության բարձրացման գործում։ Այդ համատեքստում նշել է, որ ևս երկու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կառուցումը ավարտական փուլում է։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է կամավորների ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ նրանք աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու գործում առանձնակի նշանակություն ունեն։

Արամ Ղազարյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում կազմակերպված վերապատրաստումները զգալիորեն նպաստել են կամավոր հրշեջ-փրկարարների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը։

Volfire ծրագրի ղեկավար Թիերի Ժիրարդը ներկայացրել է ծրագրի ընթացիկ արդյունքները և նշել, որ արդեն մեկնարկել են երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, ինչը կնպաստի կամավորության ինստիտուտի առավել լայն տարածմանն ու ամրապնդմանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանը ևս կարևորել է Փրկարար ծառայության և գործընկեր կազմակերպությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է հաղորդագրությունում։