Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիայի խորհրդարան է ներկայացվել կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները գաղտնազերծելու մասին օրինագիծ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետեր Մագյարը, գրում է Meduza-ն։

«Մենք խորհրդարան ենք ներկայացրել կոմունիստական ժամանակաշրջանի գաղտնի ոստիկանության արխիվները բացելու մասին օրինագիծ։ Մենք այդ խոստումը տվել ենք և կկատարենք։ Այդպիսով, մենք վերջապես կատարում ենք հունգար ժողովրդի առջև պարտականությունը»,- նշել է նա։

Օրինագիծը նախատեսում է ստեղծել գործող հատուկ ծառայությունների աշխատակիցներից, պատմաբաններից և արխիվագետներից կազմված անկախ հանձնաժողով, հաղորդում է Bloomberg-ը։ Այն կորոշի, թե որ փաստաթղթերը պետք է մնան գաղտնի։

Միաժամանակ, գաղտնիության պահպանման չափանիշները կխստացվեն։ Նախկինում փաստաթղթերը մնում էին գաղտնի, եթե դրանց հրապարակումը կարող էր վնասել Հունգարիայի արտաքին հարաբերություններին։ Այժմ դա կվերաբերի միայն այն դեպքերին, եթե փաստաթղթերը վերաբերեն Եվրամիության, Եվրոպական տնտեսական գոտու կամ ՆԱՏՕ-ի երկրների հետ հարաբերություններին։

Bloomberg-ը նշում է, որ խորհրդարանը, ըստ ամենայնի, կընդունի օրինագիծը, քանի որ Մագյարի կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ունի։ Փաստաթղթերը, ինչպես սպասվում է, կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 23-ը՝ 1956 թվականի ապստամբության 70-ամյակը։

Հունգարիան, ի տարբերություն Խորհրդային բլոկի երկրների մեծ մասի, ժողովրդավարության անցումից հետո երբեք չի հրապարակել գաղտնի արխիվները: Մինչդեռ պատմաբանները հասանելիություն ունեցել են որոշ արխիվների։

2026 թվականի ապրիլի վերջին, ընտրություններում հաղթանակից գրեթե անմիջապես հետո, Մագյարը խոստացել էր, որ նոր կառավարությունը կբացի կոմունիստական ​​դարաշրջանում ներքին հետախուզություն իրականացնող հատուկ ծառայությունների արխիվներին հասանելիությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի