ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2016-ին Սպիտակի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման ծրագրում արձանագրված թերությունների հետևանքով պետությանը պատճառվել էր ավելի քան 8.2 մլն դրամ վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով …

