Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ, երկրի ավագ բանակցող Քազեմ Ղարիբաբադին հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները, որ Դոհայում Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցություններ են նախատեսված՝ նշելով, որ այս շաբաթ նման հանդիպումներ նախատեսված չեն, գրում են իրանական լրատվամիջոցները։

Պատասխանելով հակամարտության դադարեցման վերաբերյալ Իսլամաբադի  փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստեղծված տեխնիկական աշխատանքային խմբերի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Ղարիբաբադին ասել է, որ ընթացիկ շաբաթվա համար տեխնիկական հանդիպումներ նախատեսված չեն։ Նա հավելել է, որ Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարմանը հետևողական լինելու վերաբերյալ քննարկումները, շարունակվում են սովորականի պես։ Այնուամենայնիվ, պաշտոնյան ընդգծել է, որ որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնցում պնդվում է, որ Դոհայում տեխնիկական աշխատանքային խմբի բանակցություններ կանցկացվեն, չեն կարող հաստատվել։

Ղարիբաբադիի խոսքով՝ նշանակված աշխատանքային խմբերի շրջանակում տեխնիկական քննարկումների առաջին փուլը կանցկացվի անհրաժեշտ պայմանները ստեղծելուց և ամսաթվի ու վայրի վերաբերյալ համաձայնության գալուց հետո։ Նա նշել է, որ այս պայմանավորվածությունների շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների միջոցով։

Իրանցի պաշտոնյայի այս խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ մի շարք միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ը և Al Mayadeen-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, պնդել էին, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն Դոհայում առաջիկա օրերին։

Այդ հաղորդումների համաձայն՝ բանակցությունները, ենթադրաբար, կներառեին երկկողմ փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված հարցերը։

Իրանը մինչ այժմ  հրաժարվել է հաստատել այդ հաղորդագրությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի