Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում դատավոր Սեդա Սաֆարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարցեր ուղղեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ։

Սաֆարյանը հիշեցրեց դիմողների պնդումներից մեկը, ըստ որի՝ ընտրության օրը մեկ տեղամասից 50 մետր հեռավորության վրա իրականացվել են ընտրողների ուղղորդման դեպքեր։

Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ առանձին տեղամասում արձանագրված խախտումը չի կարող ինքնաբերաբար վերագրվել բոլոր տեղամասերին։

Նրա խոսքով՝ քվեարկության օրը ԿԸՀ-ում գործել են թեժ գիծ և իրավիճակային կենտրոն, իսկ ստացված բոլոր ահազանգերն ու մամուլում հրապարակված տեղեկությունները ստացել են օպերատիվ արձագանք։

«Եթե անհրաժեշտություն է առաջացել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կապվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի հետ և պահանջել, որպեսզի այն խնդիրը, այն բողոքը, որ եղել է, արագ լուծվի։ Եվ լուծվել է»,- ասաց Հովակիմյանը։

Միաժամանակ նա ընդունեց, որ նման մասշտաբի ընտրական գործընթացում առանձին թերություններ բացառել հնարավոր չէ։

«Գործ ունենք մի գործընթացի հետ, որի իրականացման ընթացքում ներգրավված են մոտ 40 հազար մարդ»,- նշեց նա։

Սեդա Սաֆարյանը, սակայն, ընդգծեց, որ իր հարցը վերաբերում էր ոչ միայն ընտրության օրվան, այլև մինչև քվեարկությունը ձևավորված ընտրողի ազատ կամքի վրա հնարավոր ազդեցություններին։ Նա հիշեցրեց, որ նախընտրական շրջանում լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, հրապարակվել են նաև տվյալներ իրավապահ մարմինների կողմից, և հետաքրքրվեց՝ արդյոք ԿԸՀ-ն փորձել է պարզել այդ տեղեկություններն առնչություն ունե՞ն ընտրական գործընթացին։

«Դուք՝ որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, պարզե՞լ եք՝ դրանցից որևէ մեկը ինչի հետ է կապված, արդյոք ընտրություններին է վերաբերում, թե ընտրություններից դուրս գործընթացներ են ընթանում»,- հարցրեց դատավորը։

Հովակիմյանը պատասխանեց, որ ընտրությունների կազմակերպումը պետական տարբեր մարմինների համատեղ գործընթաց է, և յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն չի կարող նախաքննության փուլում գտնվող նյութերի կամ իրավապահ մարմինների հրապարակումների հիման վրա ինքնուրույն իրավական գնահատականներ տալ։

«Չունենալով դատական ակտ, որը փաստում է որևէ անձի կամ կուսակցության կողմից իրավախախտում թույլ տալու փաստը, ԿԸՀ-ն չի կարող այդ տեղեկությունների հիման վրա իրավական գնահատական տալ։ Կարծում եմ՝ ԿԸՀ-ն նման իրավասություն չունի»,- նշեց նա։

Սաֆարյանը հակադարձեց՝ հետաքրքրվելով, թե ինչու է հանձնաժողովն այդքան սահմանափակ մեկնաբանում իր լիազորությունները։

«Ինչո՞ւ եք ձեզ այդպես կաշկանդել։ Ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել։ Ի՞նչն է ձեզ արգելում, որպեսզի պետական մարմիններից տեղեկություն ստանաք։ Կարծում եմ՝ ընտրական օրենսգիրքն այդպիսի արգելքներ չունի»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ն, անհրաժեշտության դեպքում, կարող է պետական մարմիններից տեղեկություններ ստանալ, սակայն դրանք չեն կարող ինքնին իրավական հետևանք առաջացնելու հիմք դառնալ։
«Տեղեկությունների, կասկածների կամ նախաքննության փուլում գտնվող գործերի հիման վրա իրավական հետևանք առաջացնելը, իմ կարծիքով, Ընտրական օրենսգիրքը մեզ նման իրավունք չի տալիս»,- ընդգծեց Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։