Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սահմանադրական դատարանում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրական վեճի գործի քննությունը։ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի հարցին, թե արդյոք այն տվյալները, որոնց հիման վրա հետագայում երկու տեղամասերում ընտրությունները ճանաչվել են անվավեր, հայտնի՞ էին մինչև հաշվարկի ամփոփումը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ամբողջական պատկեր այդ պահին գոյություն չի ունեցել։

«Նման, երբ որ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել և որևէ մեկը չէր կարող տիրապետել, որովհետև այդ ժամանակ ընթանում էին վերահաշվարկի գործընթացները։ Մենք ամբողջական պատկերը մեր համար ձևավորել ենք, ըստ էության, հինգշաբթի օրը»,- նշեց Հովակիմյանը՝ հավելելով, որ միայն այդ փուլում են բոլոր նյութերը ամբողջությամբ հավաքվել և գնահատվել։

Դատավորի ճշտող հարցերին՝ երբ են տեղամասերի վերաբերյալ տվյալները դարձել հասանելի, նա պատասխանեց, որ այդ պահին ԿԸՀ-ն զբաղված է եղել ընտրությունների ամփոփման գործընթացով և չի ունեցել մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր առանձին խախտման վերաբերյալ։

«Այդ ժամանակ մենք զբաղված էինք ընտրությունները ամփոփելու գործընթացով»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավոր խախտումների մասին տեղեկատվությունը ստացվել է հիմնականում իրավիճակային կենտրոնի և մոնիտորինգի միջոցով։

Դատավորի դիտարկմանը, թե արդյոք եղել են ահազանգեր զինվորականների քվեարկության վերաբերյալ և ինչու են դրանք ավելի ուշ դիտարկվել, Հովակիմյանն ասաց, որ որոշ դժգոհություններ և հայտարարություններ տարածվել են արդեն քվեարկության ամփոփումից հետո։

«Երբ որ մենք ընտրությունների ամփոփման փուլից հետո սկսել ենք գնահատել, արդեն ակնհայտ է դարձել, որ կան լուրջ դժգոհություն և մեղադրանքներ զինվորական տեղամասերի հետ կապված»,- ասաց նա՝ նշելով, որ դրանց ուսումնասիրությունը սկսվել է ավելի ուշ փուլում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։