ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգմամբ «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտումներ։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակի նմուշը` «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Բրիկետիկ» վանիլային պաղպաղակ արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։