Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երեքշաբթի Դոհայում կհանդիպի Իրանի հետ, գրում է CNN-ը։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում»,- գրել է նա Truth Social-ում:

Իրանի գլխավոր բանակցող Քազեմ Ղարիբաբադին, մինչդեռ, նախկինում լրագրողներին ասել էր, որ այս շաբաթ տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսված չեն։

Պատասխանելով հակամարտության դադարեցման վերաբերյալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստեղծված տեխնիկական աշխատանքային խմբերի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Ղարիբաբադին ասել է, որ ընթացիկ շաբաթվա համար տեխնիկական հանդիպումներ նախատեսված չեն։ Նա հավելել է, որ Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարմանը հետևողական լինելու վերաբերյալ քննարկումները, շարունակվում են սովորականի պես։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնցում պնդվում է, որ Դոհայում տեխնիկական աշխատանքային խմբի բանակցություններ կանցկացվեն, չեն կարող հաստատվել։

Միաժամանակ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան երեկ CNN-ին ասել էր, որ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տեխնիկական բանակցություններն «ընթանում են նախատեսվածի պես», չնայած վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քարոլայն Լիվիթը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն երեքշաբթի Դոհայում Իրանի հետ հանդիպմանը։

«Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այս շաբաթ կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների համար, քանի որ մենք շարունակում ենք քննարկել փոխըմբռնման հուշագիրը։ Բարձր մակարդակի բանակցությունների շրջանակում կլինեն նաև տեխնիկական բանակցություններ»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի