HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վճռաբեկ դատարանը 2026-ի փետրվարին մերժել է ցմահ ազատազրկման դատավճռի դեմ մեղադրյալ Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել։ Հիշեցնենք, որ 2018 …

