Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման, երկկողմ հարաբերությունների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել փոխայցերը։

«Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում, և ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել և զարգանալ։

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։

Սուլխան Թամազաշվիլին, ի նշան բարեկամության, Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան՝ ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրւթյունում։