Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ հունիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրականությունը՝ դրանք որակելով ոչ թե ընտրություն, այլ «հատուկ օպերացիա»։ Նրա խոսքով՝ Բևեռի ստացած 5,481 ձայնը կեղծված է, և իրական թիվը պետք է առնվազն երեք անգամ ավելի լիներ։ Սեֆիլյանը նաև անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ գլխավոր վտանգ համարելով երկրի «թրքացումը» և չի բացառել համագործակցությունն ընդդիմադիր այլ ուժերի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի դաշինքի հետ։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Սեֆիլյանը նշել է, որ դրանք չեն կարող դասական վերլուծության ենթարկվել, քանի որ Հայաստանում ազատ և արդար ընտրություններ տեղի չեն ունեցել։

«Բնականաբար, եթե նորմալ ընտրություններ լիներ, կարելի էր դասական իմաստով եզրակացությունների հանգել, վերլուծել։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում այդպես էլ, ցավոք, տեղի չի ունենում ազատ, արդար, հնարավորինս հավասար պայմաններում համեմատական մրցակցություն»,- ասել է նա։

Սեֆիլյանի գնահատմամբ՝ իշխանությունը կիրառել է կեղծիքների մի ամբողջ գործիքակազմ։ «Երբ որ ուշ գիշեր ժամը երկուսից հետո ժամեր շարունակ հաշվարկը կանգնեցվում է, սա նույնիսկ նախորդ ռեժիմների ժամանակ տեղի չի ունեցել, դա պատահական չի։ Այն արձանագրությունները, որ այսօր առկա են, այդ պատկերը, որ այսպիսին է, ես վստահ եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր այսօրվա մեր ձայները առնվազն երեք անգամ ավելի պետք է լինեին, ես դա վստահաբար եմ ասում»։

Ըստ Սեֆիլյանի՝ իշխանությունները վախեցրել են ժողովրդին պատերազմով, իսկ ընդդիմությունը փորձել է օգտագործել այդ վախը։

«Միշտ այս տարիներին, այսինքն վերջին ժամանակներում, մեր հասարակությանը դնում են ընտրության առաջ՝ վատը, թե վատագույնը, թե վատագույնին հեռացնող որևէ պոտենցիալ ունեցող ուժ։Այս երկընտրանքի առաջ մեր նման ուժերը չեն եղել»։

Սեֆիլյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է, և Ռուսաստանն այլևս նախկին դերակատարումը չունի։ «Համոզված եմ, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասի շրջանից։ Իմաստ չկա ծանրանալու ռուսական վտանգի վրա, որովհետև Ռուսաստանը իր արդեն ավերածությունը գործել է ու փառահեղորեն հեռանում է»։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի համար թիվ մեկ սպառնալիքը Թուրքիայի կողմից էքսպանսիան է, որը, ըստ նրա, տեղի է ունենում գործող իշխանությունների օրոք։ «Այժմ մեր ուժը և կարծում եմ, որ բոլոր այն հայկական ուժերը, որոնք երբեք չէին ուզենա, որ Հայաստանը տարվեր թրքացման, դրանք բոլորը պետք է դիմադրեն գործող իշխանություններին՝ օր առաջ հեռացնելու նպատակ ունենալով՝ թույլ չտալու թրքացումը»։

Անդրադառնալով Բևեռի առաջիկա քայլերին՝ Սեֆիլյանը նշել է երկու հիմնական ուղղություն.

«Մեր անելիքը տեսնում ենք երկու ուղղությամբ զուգահեռաբար։ Առաջինը՝ գործընթաց, որը պետք է օր առաջ ձերբազատի գործող իշխանություններից՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ զուգահեռ գործընթացը՝ նախապատրաստվել ընտրություններին, որովհետև մենք համոզված ենք, որ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, և այս անգամ շատ ավելի մոտիկ ապագայում»։

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է համագործակցություն Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքի հետ, Սեֆիլյանը չի բացառել դա՝ պայմանով, որ կձևավորվի «ճիշտ օրակարգ»։ «Եթե ճիշտ օրակարգ ձևակերպվի, անշուշտ, չենք բացառում։ Մանավանդ որ մենք Սամվել Կարապետյանին տեսնում ենք հակաթուրքական էքսպանսիան զսպելու, կանխելու առաքելություն։ Մենք տեսնում ենք այդ ուժի մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան