Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին

Լուրեր

22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
Բոլորը

Չորեքշաբթի Իրան-Կատար բանակցություններում կքննարկվեն Թեհրանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի իրականացման, ինչպես նաև սառեցված ակտիվների ապասառեցման հարցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է CNN-ը։

«Վաղը Դոհայում, հավանաբար, տեղի կունենա քննարկում կատարական կողմի հետ՝ փոխըմբռնման հուշագրի որոշ դրույթների իրականացման վերաբերյալ, այդ թվում՝ Իրանի սահմանափակված ակտիվների ազատման վերաբերյալ դրույթի»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ Իրանի բանակցային թիմն առաջիկա օրերին ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելու ծրագիր չունի։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի բանագնացները՝ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել են Դոհա՝ կատարցի միջնորդների հետ հանդիպելու, սակայն ընդգծել էր, որ Իրանի պաշտոնյաների հետ հանդիպում չի լինի։ Նա հավելել էր, որ Իրանի սառեցված միջոցներից 6 միլիարդ դոլարը դեռևս չի փոխանցվել Թեհրան, բայց դա տեղի կունենա «բանակցությունների առաջընթացի համաձայն»։

Իր հերթին, Բաղային նաև հայտարարել է, որ  Իրանը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով կնքված փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտման։

«Մենք որևէ գործողություն անպատասխան չենք թողնի։ Ինչպես ցույց են տվել Իրանի հզոր զինված ուժերը, Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի ակտ կարժանանա անհապաղ և վճռական պատասխանի։ Նման գործողությունները կհամարվեն փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածի խախտում։ Բնականաբար, եթե նման խախտումները կրկնվեն և շարունակվեն, այս գործընթացի շարունակությունը կհանդիպի դժվարությունների»,- լրագրողներին ասել է Բաղային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի