ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել. ես ասել եմ՝ որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն՝ վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու պրոցեսն արդեն սկսել են, ամեն օր դրա մասին հարց տալը լուրջ չի գնահատում։

«Որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողնի, ես գնամ ամենաքիչը այդ դեսպանատները դիմում գրեմ։ Եթե ես Վարդևանյանին դիմում գրեմ, հիմա Վարդևանյանը դրանով ի՞նչ կարող է անել, ես չգիտեմ, բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ։

Դուք ներկա եք բոլոր դատական նիստերին, տեսնում եք բոլոր մեր պահանջները, տեսնում եք իշխանությունների վախերը։ Դրա համար հիմա ամեն օր նույն բանը… դա ունի օրինական քայլեր, օրինական քայլերից առաջինը՝ պետք է գնաս դեսպանություն, դիմում գրես»,- ասաց Կարապետյանը։

Մանրմանսերը՝ տեսանյութում։