Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարը։ «Այն վերաբերելու է երկրաշարժերին և, ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը, ինչպես նաև բժշկական արտակարգ արձագանքման թիմերի աշխատանքին։ Սա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ»,- ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը կունենա բարձր …

