Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար

Լուրեր

06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային, քանի որ Կիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներով: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, գրում է Current time-ը։

«Ես առաջարկեցի այն, ինչը ես համարում եմ շատ գործընկերային մոտեցում. ՄիԳ-եր՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների դիմաց: Ուկրաինացիները սկզբում համաձայնեցին, բայց չկատարեցին պայմանը, ուստի Ուկրաինայի համար ՄիԳ-եր չկան, քանի որ Լեհաստանը ո՛չ անօդաչու թռչող սարքեր ունի, ո՛չ էլ դրանք օգտագործելու հնարավորություն»,- ասել է լեհ պաշտոնյան։

Միաժամանակ, Կոսինյակ-Կամիշը Ուկրաինային սպառնացել է Եվրամիությանն ինտեգրվելու հարցում «խնդիրներով», եթե Կիևը շարունակի Ուկրաինացի ազգայնականների կազմակերպությունը (ՈՒԱԿ) և Ուկրաինական ապստամբական բանակը (ՈՒԱԲ) օգտագործել որպես ազգային խորհրդանիշներ։

«Չի կարելի պատվանդանին դնել նրանց, ովքեր խաթարում են եվրոպական համագործակցությունը: Ուկրաինան չի մտնի ԵՄ Բանդերայի հետ։ Ոչ ոք չի թելադրի, թե ինչպես ենք մենք քվեարկելու այս կամ այն ​​պետության՝ Եվրամիությանը միանալու հարցում», – հայտարարել է նա Polsat News հեռուստաալիքի եթերում։

Վարշավայի և Կիևի հարաբերությունները վատթարացրել են այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զրկեց Սպիտակ Արծվի շքանշանից՝ Կիևի կողմից Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումը «Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսներ» անվանակոչելու որոշումից հետո։ Զելենսկին պարգևը վերադարձրել է փոստով, ապա Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովն ու երեք նախկին նախագահներ՝ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պյոտր Պորոշենկոն, նույնպես հրաժարվել են իրենց լեհական պարգևներից։

Ուկրաինական ապստամբական բանակը (ՈՒԱԲ) Երկրորդ համաշխարհային պատերազմի և հետպատերազմյան շրջանում ուկրաինացի ազգայնականների զինված պարտիզանական ուժ էր, որը գործում էր հիմնականում Արևմտյան Ուկրաինայում՝ Ստեպան Բանդերայի քաղաքական վերահսկողության ներքո։ Նրա հայտարարված նպատակն էր ստեղծել անկախ Ուկրաինա՝ ազատ ԽՍՀՄ-ի և նացիստական ​​Գերմանիայի վերահսկողությունից։

1943-1945 թվականներին Վոլինում և Արևելյան Գալիցիայում տեղի են ունեցել լեհ բնակչության զանգվածային սպանություններ, որոնց համար լեհական կողմը մեղադրում է Ուկրաինական ապստամբական բանակին։ Լեհ պատմաբանների մեծ մասը գնահատում է, որ այս իրադարձությունների զոհ է դարձել 35,000-40,000 լեհ, չնայած լեհական հասարակական և քաղաքական դիսկուրսում հաճախ նշվում է 100,000 զոհվածի մասին։ Լեհաստանի խորհրդարանն այս իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն։

Ուկրաինացի պատմաբանները նույնպես ընդունում են լեհերի զանգվածային սպանությունները Վոլինում՝ նշելով, սակայն, որ ուկրաինական բնակչությունը նույնպես զգալի կորուստներ է կրել տարածաշրջանում ուկրաինա-լեհական հակամարտության ժամանակ:

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի