Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն հայտարարել է համակարգ ներդնելու մասին, որի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան անանունության եղանակով անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը Բաքվում անցկացվող «Անհետ կորած անձանց խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը տեղի է ունեցել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում:

Նա նշել է, որ տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, այն տրամադրող անձը որևէ հանգամանքներում պատասխանատվություն չի կրի։

Ըստ Հասանովի՝ ծրագրի նպատակն է նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։

Նշելով, թե Ադրբեջանը բաց է հայկական կողմի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում համագործակցության համար՝ ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանին մեղադրել է «30-ամյա օկուպացիայի ընթացքում» գերեզմանների ոչնչացման, թաղման վայրերի մասին տեղեկություններ չտրամադրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի