Կայացել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվելիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի վիճակահանությունը, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին պայքարը կսկսի Անդորրայի դեմ հանդիպումով։ Այնուհետև Վահե Ավետիսյանի գլխավորած թիմը կմրցի նաև Սան Մարինոյի (հունիսի 17), Իսլանդիայի (հունիսի 18), Ալբանիայի (հունիսի 19) և Մալթայի (հունիսի 20) հավաքականների հետ։ Մրցաշարի բացման արարողությունը կկայանա հունիսի 16-ին։

