Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է, որ մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները։ «Վայոց ձորի, Կոտայքի (Հրազդան) և Արագածոտնի մարզերի անտառային տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացնում է օդային կենսաբանական մշակումներ՝ պաշտպանելու անտառները տերևակեր վնասատուներից։ Մշակման է ենթարկվում շուրջ 9000 հա անտառ։ Կիրառվում են շրջակա միջավայրի համար անվտանգ կենսաբանական նյութեր, որոնք նպաստում …

