Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման կապակցությամբ՝ պնդելով, որ Հայաստանում խախտվում են սահմանադրական սկզբունքներն ու մարդու հիմնարար իրավունքները։ Կուսակցությունը Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները գնահատել է որպես քաղաքական հետապնդում, հիշեցրել նաև իր նախագահ Անդրանիկ Թևանյանի ձերբակալության մասին և քաղաքացիներին կոչ արել համատեղ ջանքերով վերականգնել օրենքի գերակայությունն ու սահմանադրական կարգը։

Հայտարարությունը՝ ստրոև․

«Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը։

«Մայր Հայաստան» կուսակցությունը նման անօրինությունների տուժողներից է, որի նախագահ Անդրանիկ Թևանյանը, կրկին Փաշինյանի ապօրինի, հրապարակային հրահանգով, շինծու գործով ձերբակալված է, իսկ մյուս անդամների տներում խուզարկություններ են կատարվել։ Մենք մեր օրինակով գիտենք, թե ինչպես է գործում ռեժիմի «արդարադատությունը»։

«Մայր Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, սահմանադրական իրավունքը, և միայն մենք՝ միասնական ջանքերով, կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը։
Լինենք միասնական՝ հասկանալով, որ միայն օրենքի գերակայության ու սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա։ Այլ ճանապարհ չկա, և դա պետք է լինի այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական առանցքը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյա կալանքը։

Նրան առաջադրված մեղադրանքները նա և պաշտպանական կողմը չեն ընդունում՝ դրանք համարելով անհիմն և քաղաքական դրդապատճառներով։