ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Անկարայի գագաթնաժողովի հռչակագիրը։

«Մենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարներս, հավաքվել ենք Անկարայում՝ վերահաստատելու մեր անսասան հանձնառությունը Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն մեր կոլեկտիվ պաշտպանության և տրանսատլանտյան կապի նկատմամբ։ Մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա։ Մեր միասնությունը, համերաշխությունը և կոլեկտիվ ուժը մնում են խաղաղության, անվտանգության և բարգավաճման հիմքը մեր ազատ և ժողովրդավարական ազգերի դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիների համար։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ զսպման և պաշտպանության 360 աստիճանի մոտեցմանը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից Եվրատլանտյան անվտանգությանն ու կայունությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքին, ինչպես նաև ահաբեկչության մշտական ​​սպառնալիքին հակազդելու համար դաշնակիցները կատարում են Հաագայի պաշտպանական պարտավորությունը։ 2025 թվականին եվրոպացի դաշնակիցները և Կանադան ավելի քան 139 միլիարդ դոլարով ավելացրել են ներդրումները հիմնական պաշտպանական պահանջների մեջ։ Դրանք ապահովում են անհրաժեշտ կարողությունները՝ միաժամանակ ամրապնդելով արդյունաբերական բազան և դիմադրողականությունը:

«Այսօր Անկարայում մենք հայտարարում ենք ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր գնումների մասին և պարտավորվում ենք ընդլայնել համատեղ արտադրական հզորություններն ու համագործակցել արդյունաբերության հետ՝ նորարարությունները արագացնելու համար: Մենք կշարունակենք մեր աշխատանքը դաշնակիցների միջև պաշտպանական առևտրային խոչընդոտները վերացնելու և ՆԱՏՕ-ի գործընկերություններն օգտագործելու համար՝ պաշտպանական արդյունաբերության խորությունը և համագործակցությունը մեծացնելու համար»,- ասվում է հռչակագրում։

Ընդգծվում է, որ դաշինքի անդամները կառուցում են ապագան՝ «ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ում»՝ արդիականացված դաշինքում։ Եվրոպացի դաշնակիցները և Կանադան, համագործակցելով Միացյալ Նահանգների հետ, ստանձնում են դաշինքի պաշտպանության համար ավելի մեծ պատասխանատվություն։ ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության միջոցները հիմնված են միջուկային, ավանդական և հրթիռային պաշտպանության կարողությունների համապատասխան համադրության վրա, որոնք լրացվում են տիեզերական և կիբերակտիվ միջոցներով։

«Մենք հանձնառու ենք պահպանել մեր մարտական ​​առավելությունը։ Մենք ներդրումներ ենք կատարում մեր զինված ուժերը տեղակայելու, հզորացնելու և պահպանելու, ինչպես նաև մեր կարողությունների թիրախներին հասնելու մեր կարողությունների մեջ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ խորը ճշգրտության հարվածների, ինտեգրված օդային և հրթիռային պաշտպանության, անօդաչու համակարգերի, առաջատար տեխնոլոգիաների և հետախուզական հնարավորությունների մեջ։ Մենք մշակում ենք փոխգործունակ տրանսատլանտյան պատերազմական ամպ և կիրառում ենք հզոր արհեստական ​​ինտելեկտի մոդելներ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ Ուկրաինան նպաստում է տրանսատլանտյան անվտանգությանը, և դաշնակիցները միասնական են Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցության հարցում՝ նրա ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան այժմ ֆինանսավորում են Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության մեծ մասը՝ երկկողմ և բազմակողմ միջոցներով։

Դաշնակիցներն ընդգծում են, որ այդ աջակցությունը պետք է լինի արդարացի, կանխատեսելի և կայուն երկարաժամկետ հեռանկարում։ 2026 թվականի համար դաշնակիցները խոստանում են Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն և ուսուցում և հաստատում են իրենց ինքնիշխան պարտավորությունները՝ 2027 թվականին պահպանելու առնվազն համարժեք մակարդակներ: Այս նպատակով ողջունում են Եվրոպական Միության որոշումը Ուկրաինային բազմամյա ֆինանսավորում տրամադրելու մասին՝ Ուկրաինայի աջակցության վարկի միջոցով:

Ընդգծվում է, որ դաշինքը շարունակում է արձագանքել և հարմարվել ավելի լայն անվտանգության միջավայրը սահմանող ռազմավարական մրցակցությանը, տարածված անկայունությանը, հիբրիդային սպառնալիքներին և կրկնվող ցնցումներին։ Դաշնակիցները վերահաստատում են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա և կոչ են անում Իրանին լիովին հարգել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի