Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները կերակրվում են․ ՔԿ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Անասնապահին թույլատրվել և թույլատրվում է մտնել Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և կերակրել կենդանիներին։ Այս մասին Factor TV–ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ Factor TV-ի տաղավարում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ, նախկինում ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, թե Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները սովամահ են լինում։

«Կարծեմ, մեկ տասնյակից ավելի ձիեր ու կոկորդիլոսներ կային, իրենք սովահար են եղել, որովհետև աշխատողներին չեն թողնում մոտենալ։ Ազնվացեղ ձիեր են, գոնե ձիերին գիտեմ, տեսել եմ, և այդ կենդանիները սովահար վիճակում են այս պահին։ Սա էլ հակահումանիստական բան է։ Այս պատմության միակ մխիթարիչ հանգամանքը (իհարկե, կես կատակ, դառը կատակ է)՝ առյուծը շատ մարդկանցից ավելի արժանապատիվ էր և չուզեցավ համակերպվել ՔՊ-ական որևէ պաշտոնյայի հետ և գերադասեց տենց արժանապատիվ հեռանալ»,- ասել էր Սուրենյանցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կենդանաբանական այգուց հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված էգ առյուծը, «պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով քնեցումից չի արթնացել, և դա արձանագրված է հերձման ակտով»։

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշել են այգուց։

Ծառուկյանն այժմ կալանավորված է, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Բացի այդ, նա անցնում է նաև վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով։ Հենց այդ առիթով էլ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։

Եվգենյա Համբարձումյան