Իսրայել-Ադրբեջան ճգնաժամը խորանում է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից հետո․ Ynet 

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում ավելի խորը ճգնաժամ է առաջացրել, քան հրապարակայնորեն տեսանելի է։ Այս մասին հայտնել են երկու երկրների միջև իրավիճակին ծանոթ պաշտոնյաները, գրում է իսրայելական Ynet-ը։

Պաշտոնյաները նշել են, որ Բաքուն այս քայլը դիտարկում է որպես Իսրայելի «կարմիր գծի հատում» և կարծում է, որ Երուսաղեմը չի կարողացել փոխհատուցել պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանի կողմից Իսրայելին ցուցաբերված աջակցությունը։

Պաշտոնյաների խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է որոշման կայացումից և դրա հղած ուղերձից։ Աղբյուրները նշել են, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է միայն որոշման հրապարակումից հետո՝ նրան տեղեկացնելու, այլ ոչ թե խորհրդակցելու նպատակով։

«Նրանք խոսել են միայն այն բանից հետո, երբ քայլի մասին արդեն հայտարարվել էր, ուստի Ադրբեջանի տեսանկյունից սա կատարված փաստ էր, այլ ոչ թե երկխոսություն»,- ասել են պաշտոնյաները։

Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ Բաքուն նաև խորը մտահոգությամբ է վերաբերվում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործունեությանը: Խումբը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խթանող կենտրոնական ուժերից է։

Ադրբեջանի պաշտոնյաները պնդում են, որ նույն գործող անձինք, որոնք մեղադրում են Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ, մեղադրում են նաև Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ: Այդ պատճառով նրանք ակնկալում էին, որ Իսրայելը կցուցաբերի հատուկ զգայունություն և կխուսափի այն քայլից, որը նրանք համարում են երկրների միջև պատմության հայկական  նարատիվի աջակցություն։

«Զգացողությունն այն է, որ Իսրայելը չի ​​հասկացել Ադրբեջանի զգայունությունը։ Բաքվի համար սա կարմիր գիծ է: Ադրբեջանը դեմ դուրս չի  եկել Իսրայելին Գազայի, Լիբանանի կամ Իրանի հարցում՝ չնայած միջազգային արշավին և ճնշմանը: Ադրբեջանցիները կարծում են, որ Իսրայելը նույն հարգանքով չի արձագանքել»,- ասել է հարցին ծանոթ պաշտոնյաներից մեկը։

Նա նշել է՝ Բաքվում այժմ հնչող հարցն այն է, թե ինչու է Իսրայելը ստիպված եղել փչացնել հարաբերություններն իր ամենաբարեկամ երկրներից մեկի հետ:

«Սա մի երկիր է, որտեղ գրեթե հակասեմականություն չկա, որտեղ իսրայելական զբոսաշրջությունը ծաղկում է, և որի ազգային ավիաընկերությունը չվերթներ է ավելացրել Բաքվի և Թել Ավիվի միջև։ Ադրբեջանի տեսանկյունից՝ Իսրայելի որոշումը ավելորդ էր և վնասել է տարիների ընթացքում ձևավորված վստահությանը»,- ասել է աղբյուրը։

Պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին անգամ, երբ Քնեսեթը քննարկել է այս հարցը, այն ժամանակվա արտգործնախարար Յաիր Լապիդը նախապես կապ է հաստատել իր ադրբեջանցի գործընկերների հետ և լսել նրանց առարկությունները։ Հետագայում որոշում է կայացվել հրապարակային հայտարարություն չանել։ Ըստ հրապարակման՝ պաշտոնյաները հավելել են, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարծում են, որ նման ճանաչումը միայն կվնասի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և կծառայի Ռուսաստանի և Իրանի շահերին։ Հայաստանի վարչապետը նույնիսկ քննադատել է Իսրայելի ճանաչումը, որը, կարծես, նպատակ ուներ աջակցել իր երկրին։

Ըստ Ynet-ի՝ այժմ Բաքուն հույս ունի, որ ճգնաժամը չի խորանա, և ակնկալում է, որ հարցն առաջ չի շարժվի Քնեսեթում կամ առնվազն չի դրվի քվեարկության ու չի հաստատվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի