Ղազախստանը սահմանափակել է իր տարածք մեքենաների մուտքն ու ելքը՝ ՌԴ-ում վառելիքի պակասի ֆոնին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանը սահմանափակել է հարևան երկրներից բեռնատարների ու թեթև ուղևորատար մեքենաների մուտքն ու ելքը՝ հասցնելով օրական մեկ անգամի։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի փոխնախարար Կայիրխան Տուտկիշբաևը, գրում է Current time-ը։

«Ե՛վ բեռնատար, և՛ մարդատար ավտոմեքենաները կարող են Ղազախստան մուտք գործել և դուրս գալ օրական մեկ անգամից ոչ ավելի։ Սա կօգնի պահպանել վառելիքի սպառման հավասարակշռությունը»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ վերջերս վառելիքի սպառումը «զգալիորեն աճել է» սահմանամերձ շրջաններում՝ Արևմտյան Ղազախստանում, Ակտոբեում և Պավլոդարում։ Այս երեք շրջաններն էլ սահմանակից են Ռուսաստանին։

Ռուսներն ավելի վաղ հայտնել էին, որ ստիպված են եղել մեկնել Ղազախստան՝ իրենց մեքենաները լիցքավորելու։ Մայիսի վերջից ի վեր վառելիքի պակաս է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից նավթավերամշակման գործարանների և նավթամշակման այլ օբյեկտների վրա հարվածներից հետո։ Իշխանությունները բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցրել։

Տուտկիշբաևը նշել է, որ աշխատանք է տարվում՝ վառելիքի լրացուցիչ բաքերով մեքենաները հայտնաբերելու համար, որոնք օգտագործվում են անօրինական կերպով վառելիք արտահանելու նպատակով։ Նա հավելել է, որ իրավապահները պարբերաբար սահմանին հայտնաբերում են խախտողներին։

Էներգետիկայի նախարարությունը, ազգային ընկերությունների հետ համատեղ, ձևավորել է վառելիքի ռեզերվ և վերահսկում է ներքին սպառման հաշվեկշիռը, վստահեցրել է պաշտոնյան։

Հուլիսի 6-ին Ուկրաինան հարվածել էր Օմսկի նավթավերամշակման գործարանին։ Reuters-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են նավթի առաջնային մշակման երկու հիմնական սարքավորումները։ Գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Տուտկիշբաևը հայտարարել է, որ այդ հարձակումը չի ազդի Ղազախստանի նավթավերամշակման գործարանների գործունեության վրա և չի հանգեցնի երկրում վառելիքի պակասի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի