Երևան կժամանեն միջազգային կինոյի հայտնի ներկայացուցիչներ․ «Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է ծրագրերը

Լուրեր

03.08.2026 | 14:30
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համագործակցությամբ իրականացվող կինոծրագրերը, որոնք հանդիսատեսին կներկայացնեն հեղինակային կինոյի լավագույն նմուշները, իսկ Երևան կբերեն միջազգային կինոաշխարհի ճանաչված ռեժիսորների, դերասանների, կինոօպերատորների, ոլորտի առաջատար մասնագետների։ Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նշվեց, որ փառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում գործող արտասահմանյան դեսպանությունների, մշակութային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների հետ՝ համատեղ ձևավորելով կինոյի միջոցով մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ։ 

«Ֆրանսիական ծրագիրը կբացվի Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով։ Ծրագրում ընդգրկված են նաև Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը, Ժան-Պիեռ Ժյոնեի հանրահայտ «Ամելին», Արթուր Հարարիի «Անծանոթուհին», Սերուժ Հովսեփյանի «Մեկուսի երկխոսությունները», որը կմրցի «Կորիզ» միջազգային մրցութային ծրագրում, Էմիլ Փարսեղյանի «Նրանց համար» ֆիլմը՝ «Կորիզ» մրցույթում, Ժասմին Ռազարյանի «Պարտէզը որ քեզ երազեց»՝ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում, ինչպես նաև Լիլիթ Գրասմուգի «Ձեզնից ոմանք պառկել են Իվայի հետ» վավերագրական ֆիլմը, որը կներկայացվի Doc Alliance հատուկ ծրագրում։

Ֆրանսիական ծրագրի շրջանակում Երևան կժամանեն բազմաթիվ հեղինակավոր հյուրեր։ Փառատոնի հատուկ հյուրն է դերասան Սիմոն Աբգարյանը։

Փառատոնին կմասնակցեն նաև ֆիլմի ռեժիսոր Անտոնեն Բոդրին, «Արտոյի երկիրը» ֆիլմի ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, աշխարհահռչակ կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, որը GAIFF Pro մասնագիտական հարթակի շրջանակում կանցկացնի վարպետության դաս, տարածաշրջանային ժյուրիի անդամ Դոմինիկ Վելինսկին և ռեժիսոր Էմիլ Փարսեղյանը։

Կանադայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում կներկայացվեն ժամանակակից կանադական կինոյի մի շարք նշանակալի աշխատանքներ։ Միջազգային մրցույթում ընդգրկված է Հյուբեր Կարոն-Գուայի «Սահմանների մեխանիկան» ֆիլմը, տարածաշրջանային մրցույթում՝ Սանազ Սոհրաբիի «Անավարտ օրացույցը», Մարլեն Էդոյանի «Այնտեղ կրակ կա» և Գիլդա Փուրջաբարի « Արևմտամետները» ֆիլմերը։

Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ համագործակցությամբ գերմանական ծրագիրը ևս ներկայացնում է ժամանակակից եվրոպական կինոյի բազմազանությունը։ Ծրագրի բացումը տեղի կունենա Վալեսկա Գրիզեբախի «Երազված արկածը» ֆիլմով։

Միջազգային լիամետրաժ մրցույթում կներկայացվի Յոշա Բոնգարդի «Մանուկ աստղ» ֆիլմը, «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում՝ Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» և Աբոլֆազլ Սաֆարիի «Մայրուղու եղջերուն» ֆիլմերը, տարածաշրջանային մրցույթում՝ Ալեքսանդր Քոբերիձեի «Չորացած տերև» ֆիլմը, Doc Alliance հատուկ ծրագրում՝ Վիվ Լիի «Երկու լեռ է ծանրացել կրծքիս» և Շտեֆանի Շրյոդերի «Սառը զանգ» ֆիլմերը։ «Ծուռ Ծիրան» ծրագրում կցուցադրվի Կարիմ Այնուզի «Վարդաթփերի էտումը» ֆիլմը, իսկ Ջեսիկա Հաուսների «Հյուրանոց» և «Սիրելի Ռիտա» ֆիլմերը կընդգրկվեն փառատոնի հատուկ ցուցադրություններում։

Գերմանիայից փառատոնը կհյուրընկալի նաև կինոոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների։ Ժյուրիի կազմում կընդգրկվի Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախկին գլխավոր ծրագրավորողներից Մարկ Պերսոնը։ Երևան կժամանի նաև Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆը, որը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում հայկական արվեստի ճանաչման գործում։ Փառատոնի հյուրերի թվում են նաև ռեժիսորներ Յենս Գայգերը, Նորիկ Քեշիշյանը և Տոբիաս Նյոլեն, ինչպես նաև DOK Leipzig միջազգային կինոփառատոնի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարիներ շարունակ հանդիսանում է մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը աշխարհի առաջատար կինոկենտրոնների հետ։ Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ այս տարվա համագործակցային ծրագրերը ևս մեկ անգամ ընդգծում են փառատոնի միջազգային հեղինակությունը և նրա դերը համաշխարհային կինոհանրության միջև ստեղծագործական երկխոսության և նոր գործընկերությունների ձևավորման գործում»,- ասված է փասռատոնի տարածած հաղորդագրության մեջ։