«Սան Անտոնիո Սփյորսը» դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակիչի 7-րդ խաղում «Սան Անտոնիոն» 111:103 հաշվով արտագնա հաղթանակ է տարել NBA-ի գործող չեմպիոն «Օքլահոմա Սիթի Թանդերի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Օքլահոմայի» առաջատար Շեյ Գիլջես-Ալեքսանդերը, որը վաստակել է 35 միավոր, գրանցել 9 ասիստ ու 4 ռեբաունդ։ «Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը ֆրանսիացի կենտրոնական …

